Հաճախ տրվող հարցեր


Ինչպիսի՞ վճարումներ կարելի է կատարել առցանց պետական վճարումների համակարգի միջոցով:

Պետական վճարումների էլեկտրոնային համակարգը (e-payments.am) հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի, տեղական տուրքի, պետական կամ տեղական ինքնակառավաման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարները կամ վարչական տուգանքները (ներառյալ համայնքային և հյուպատոսական ծառայությունների վճարները):

Ի՞նչ տվյալներ են հարկավոր համակարգի միջոցով վճարումը կատարելու համար:

Հիմնական վճարման տիպերի համար պարտադիր լրացման ենթակա են հետևյալ դաշտերը` վճարման գումարը, շահառուի անունը, էլ. փոստի հասցեն և համապատասխան վճարման եղանակի համար անհրաժեշտ քարտային տվյալները: Առանձին դեպքերում համակարգը կարող է պահանջել այլ պարտադիր լրացման ենթակա դաշտեր (օրինակ` գույքահարկի դեպքում ՀՎՀՀ, ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում արձանագրված վարչական իրավախախտումների տուգանքների համար որոշման համարը):

Հարկավո՞ր է այդյոք գրանցվել համակարգում վճարում կատարելու համար:

Վճարում կատարելու համար գրանցում հարկավոր չէ:

Ինչպիսի՞ քարտերի և էլ. վճարման համակարգերի միջոցով է հնարավոր կատարել վճարում:

Համակարգը ընդունում է վճարումներ ArCA և Master քարտերի միջոցով օգտագործելով CVV/CVV2:

Կարո՞ղ է արդյոք վճարումը կատարվել այլ անձի համար

Այո: Համակարգը վճարման տվայլների լրացման ժամանակ կառաջարկի ներմուծել շահառուի անունը (այն ֆիզիկական կամ իրավաբականան անձը, որի համար կատարվում է վճարումը): Շահառուի անունը կարող է տարբերվել քարտապանի (վճարողի) անունից:

Կարելի՞ է արդյոք համակարգի միջոցով կատարել համայնքային վճարումներ

Այո: Համակարգը ընդունում է նաև համայնքային վճարումներ (օրինակ` գույքահարկ, հողի հարկ, աղբահանության վճար և այլն) Երևան քաղաքի բոլոր համայքների համար: Հետագայում համակարգը կներառի նաև ՀՀ այլ համայնքներ:

Կարելի՞ է արդյոք համակարգի միջոցով կատարել հյուպատոսական ծառայությունների համար նախատեսված վճարումներ

Այո: Օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին և այլ երկրների քաղաքացիներին հնարավորություն է տրվում կատարել վճարումներ հյուպատոսական ծառայությունների (օրինակ` անձնագրի ստացում, մուտքի արտոնագրի ստացում և այլն) տրամադրման համար:

Ե՞րբ է վճարված գումարը հաշվեգրվում գանձապետական հաշվին

Պետական բյուջեի համապատասխան հաշվին (գանձապետական հաշվին) վճարված գումարը հաշվեգրվում է հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում:

Ինչպե՞ս է վերադարձվում կատարված վճարման գումարը, եթե համապատասխան ծառայությունը չի մատուցվել

Պետական տուրքը վերադարձվում է վճարողի դիմումի համաձայն, պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են դատարանի և պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը (Տես ՀՀ պետական տուրքի մասին օրենքի հոդված 39):

Որոշակի ծառայություններ ընդհանուր ընթացակարգով սահմանված ժամկետից ավելի կարճ ժամկետում ստանալու համար (օրինակ` անձնագիր տալը կամ փոխանակելը; անշարժ գույքի, կազմակերպությունների գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործողություններ) սահմանված են այլ (պետական տուրքից ավելի բարձր) դրույքաչափեր: Արդյոք նման ծառայությունից օգտվելու և սահմանված գումարը վճարելով պետք է նաև վճարել այդ ծառայության համար սահմանված պետական տուրքը?

Այո, նման ծառայությունը ընդհանուր ընթացակարգով սահմանված ժամկետից ավելի կարճ ժամկետում ստանալու համար պահանջվում է վճարել և դրա համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան դրույքաչափը, և այդ ծառայության համար ՀՀ պետական տուրքի մասին օրենքով սահմանված համապատասխան պետական տուրքը:

Ինչպե՞ս հավաստիանալ վճարման կատարման մասին:

Վճարումը (գործարքը) համարվում է ավարտված միայն եթե ստացվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված 20 նիշանոց ծածկագիրը և անդորրագիրը: Վճարումը կատարելուց հետո համակարգը գեներացնում է համապատասխան անդորրագիրը և առաջարկում տպել կամ հիշել այն: Դրանից զատ համակարգը ավտոմատ ուղարկում է անդորրագրի օրինակը նաև Ձեր կողմից նշված էլ. փոստի հասցեով:

Ի՞նչ անել, եթե 20 նիշանոց ծածկագիր չես ստացել:

Վճարումն ավարտելուց հետո, եթե ինչ-որ պատճառով (տեխնիկական, կապի, այլ) Ձեզ չի տրամադրվել 20 նիշանոց ծածկագիրը և անդորրագիրը, ապա Դուք դա կստանաք 5 րոպեյի ընթացքում Ձեր կողմից նշված էլ. փոստի հասցեով:
Եթե նշված ժամկետում էլ. փոստի հասցեով չստանաք 20 նիշանոց ծածկագիրը և անդորրագիրը, ապա վճարումը (գործարքը) համարվում է անվավեր և գումարը կվերադարձվի Ձեր հաշվին 5 բանկային օրվա ընթացքում:

Պարտավո՞ր են արդյոք հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմիններն ընդունել 20 նիշանոց ծածկագիրը:

Այո: Բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է պետական տուրքի կամ տեղական տուրքի վճարման անդորրագրի կամ պետական կամ տեղական ինքնակառավաման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքների վճարումը հավաստող որևէ փաստաթղթի ներկայացման պահանջ, ապա այն ֆիզիակական կամ իրավաբանական անձանց կողմից համարվում է կատարված, եթե ներկայացվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը: