Համակարգի մասին


Վճարումների պետական էլեկտրոնային համակարգը (e-payments.am) հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի, տեղական տուրքի, պետական կամ տեղական ինքնակառավաման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարը կամ վարչական տուգանքները կատարել էլեկտրոնային եղանակով:

Վճարումները կարելի է կատարել օգտագործելով ArCA կամ MasterCard վճարային քարտերը, ՄոբիԴրամ կամ Idram համակարգերը, ինչպես նաև հյուպատոսական ծառայությունների դեպքում PayPal համակարգը:

Վճարումները դասակարգված են հիմնական 4 խմբերի` տուրքեր, ծառայությունների վճարներ, հյուպատոսական ծառայությունների վճարներ, տուգանքներ և հարկեր: Դրանք իրենց հերթին պարունակում են ենթադասակարգիչներ, որոնց միջոցով գործածողը ավելի հեշտ կկարողանա գտնել իրեն անհրաժեշտ վճարման տեսակը:

Համակարգը ընդունում է նաև համայնքային վճարումներ (օրինակ` գույքահարկ, հողի հարկ, աղբահանության վճար և այլն) Երևան քաղաքի բոլոր համայնքների, ինչպես նաև Գյումրի և Վանաձոր քաղաքների համար: Հետագայում համակարգը կներառի նաև ՀՀ այլ համայնքներ:

Օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին և այլ երկրների քաղաքացիներին հնարավորություն է տրվում կատարել վճարումներ հյուպատոսական ծառայությունների (օրինակ` անձնագրի ստացում, մուտքի արտոնագրի ստացում և այլն) տրամադրման համար:

Համակարգը շահագործվում է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից: