Տրանսպորտային միջոցների տեխ. զննման կտրոնի ստացում


Տեղեկացնում ենք, որ տեխնիկական զննության կտրոնի ստացման համար ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին տեխնիկական զննության անցկացման կտրոններ տրամադրելու էլեկտրոնային համակարգը ներկա պահին գործում է միայն Երևան քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների համար, բացառությամբ` նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների:

ՀՀ ֆինանսների նախարարությունը վճարումներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում լրացնում (երկու աշխատանքային օրերի մեջ ներառված չեն «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից փոստային ծառայության առաքման օրերը) և տիրապետողի կողմից նշված հասցեով փոստային ծառայության միջոցով, առաքում է հաստատված ձևի տեխնիկական զննության կտրոն

Հասցեում տիրապետողի բացակայության դեպքում փոստային ծառայության կողմից տասնօրյա ժամկետում տեխնիկական զննության կտրոնը կրկին առաքվում է:

Երկրորդ անգամ բացակայության դեպքում` տիրապետողը տեխնիկական զննության կտրոնը կարող է ստանալ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանից` Տիգրան Մեծի 4 հասցում, 101 սենյակ, հեռախոս 011 910-457 կամ 011 910-456: